Մուկն ու ձուն

Մուկն ու ձուն

Ստեփան Զորյան

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպեսմի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:

Հարցեր և առաջադրանքներ

Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն:

Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի:

3. Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:

Մի տարեկ ինձ ,ես ձեզ չեմ գողանամ պանիր։

4. Իսկ մկներն ի՞նչ էին ասում:

Դու մեկա մեզ պանիր ես գտնելու

5. Ինչպե՞ս է կոչվում.

բառերի մառանը -այբերանրան

գրքերի մառանը -գրադարան

նկարների մառանը -նկարչություն

6. Շարունակի՛ր. Մկների երկիրը կոչվում է Մկստան:

Վախկոտների երկիրը կոչվում է ….վախկստան

Կաղամբների երկիրը կոչվում է …. կաղանստաբ

Ծիծաղների երկիրը կոչվում է ….ծիծաղնստան

7. Նախադասությունները համառոտի՛ր՝ թողնելով միայն ի՞նչը, ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը:

Ձուն ընկավ պատի անցքի մեջ:

Ձուն ընկավ։

Ձուն բռնող մուկը թեքվեց կողքի:

Մուկը թեքվեց։

Մուկը փոքրիկ թաթիկներով ձուն գրկեց:

Մուկը գրկեց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *