Ճնճղուկը

Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում: Ուրեմն լինում է մի ծիտ: Սա մի ծառի վրա բույն է շինում, ձագ է հանում ու ապրում է իր համար: Ամեն օր կեր է ճարում, հա՛մ ինքն է ուտում, հա՛մ էլ ճտերին բաժին հանում:

Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»: Բնից դուր է գալիս, մի երկու քայլ է անում, պուճուրն էլ հետևից մի քիչ առաջ է գնում: Մեծն անցնում է մյուս ճյուղին: Էս պուճուրն էլ կրկնկակոխ գնում է: Բայց արի ու տես, որ էս պուճուրի խելքին փչում է իր գլխու բաներ անել. «Ես էստեղ մնացողը չեմ, թռչեմ, գնամ աշխարհ ման գամ»: Ճուտ դու ճուտ, ասելն ու թռչելը մեկ է լինում: Բայց ո՞ւր, իսկի թռչել չգիտի: Ընկնում է ուղիղ ծառի տակի ցեխի մեջ: Մի կերպ ցեխից դուրս է գալիս: Կողքին մի տերև է լինում: Էս ծիտը թե՝

-Տերև՛, ա՛յ տերև, ի՞նչ կլինի, ինձ սրբես: Էս տերևը թե՝

— Է՜է՜հ, չէ մի չէ …

Ես ծտի գլխի որդերը շարժվում են.

-Լավ, տես ես քո գլխին ի՛նչ օյին խաղամ,- ասում է ու թռչում գնում:

Կողքի արտում մի չալպուտուրիկ այծ է լինում:

Էս այծին թե՝

-Ա՛յծ ախպերր, ի՞նչ կլինի՝ գաս էս տերևին ուտես: Ինձ չի մաքրում, որ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս այծը թե՝

-Մըկըկը, ես էս կանաչ արտը թողնեմ, գամ, քո չոր տերև՞ն ուտեմ, էդ իմ գործը չի, թող գնա:

II

Էս ծտի ճուտը թռչում գնում է, գնում է տեսնում սարում մի հովիվ, մոտենում է թե՝

-Ա՛յ հովիվ, եկ գնանք, էն արտի այծին կեր, որ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Հովիվը թե՝

-Պահ, ա՛յ ծտի ճուտ, ես իմ դմակավոր գառները թողնեմ, գամ քո պուճուր ա՞յծը ուտեմ:

Էս ճուտն էլ թե՝

-Դե լա՜վ, կտեսնես:

Ու թռչում գնում է:

Գնում է, գնում, մի գյուղում մի հարսանիքի է հանդիպում: Հարսանիք, ի՜նչ հարսանիք, էլ դու սուս: Զուռնաչին ու դհոլչին հո չեն ածում, հո չեն ածում, սարերը դմբդմբում են: Մի կերպ գնում է դհոլչու ականջին ասում.

-Ա՛յ դհոլչի, ի՞նչ կլինի գաս, էն սարում մի հովիվ կա, դհոլիդ ձայնով գժվացնես նրան, որ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս մարդը թե՝

-Ա՛յ, ծիտ. ես իմ հարսանիքը թողնողը չեմ, սարի հովվի հետ էլ գլուխ դնողը չեմ:

Ծիտը ճարը կտրած թռչում գնում է: Գնում է, տան պատի տակ մի մուկ է տեսնում.

-Մո՛ւկ, ա՛յ մուկ, գնանք դհոլչու դհոլը ծակի, որ չի գնում հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս մուկն էլ ոչ մեկ, ոչ երկուս, ետ է դառնում, թե՝

-Ա՛յ, ծտի ճուտ, կորի գնա, է՜, ես էս գաթեն ու աղանձը չեմ թողնի գամ քո չոր դհոլը ծակեմ:

III

Ծտի ճուտը թռչում է գնում: Մի տուն է գնում, տեսնում աչքի մեկը կույր մի պառավ թախտին նստած, մի գավազան էլ կողքին: Կույր աչքի կողմը կաթով աման կա դրած, մի կատու էլ վառարանի մոտ քնած է: Դու մի ասի, էս կատուն ամեն անգամ պառավից թաքուն կաթն ուտում է, բեղերը լիզում, մի կողմ քաշվում: Էս ծիտը կատվի ականջի տակ փսփսում է.

-Փիսի՛կ, փիսի՛կ:

-Մյաո՜ւ, ի՞նչ…

-Արի գնանք էն մկանը կեր, որ չի գալիս դհոլը ծակի, դհոլչին չի գալիս հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս կատուն թե՝

-Ա՛յ ծիտ, ծտի ճուտ, ես էս կաթ ու մածունը թողնողը չեմ, գամ քո հարամ մուկն ուտեմ:

-Դե լա՜վ,- ասում է ծիտն ու գնում է պառավին գանգատվում,- նանի՛, ա՛յ նանի, էս կատվին մի լավ դնգստ 6ի, քո կաթն ու մածունը նա է ուտում, գո՛ղ է, գո՛ղ:

Պառավը գավազանը տանում է բերում տուր թե կտաս կատվին: Կատուն տեղից պոկվում է, վազ տալիս՝ մկանն ուտի, մուկն էլ վազում է՝ դհոլը ծակի, դհոլչին վազում է՝ հովվին գժվացնի, հովիվը վազում է՝ այծին ուտի, այծը վազում է՝ տերևին ուտի, տերևն էլ դողդողալով ծտին սրբում է, մի լավ մաքրում:

Ծիտն ուրախացած թռչում է իր բույնը, կանգնում ճյուղին ու երգում.

Ծիտն եմ, ծիտն եմ,

Ծտի ճուտն եմ:

Մոր բերած եմ:

Հոր պահած եմ:

Անուշ քրոջ թռցրած եմ,

Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ:

Հարցեր և առաջադրանքներ

1. Կարո՞ղ ես հիշել նմանատիպ հեքիաթներ, գրի՛ր դրանց վերնագրերը:

Պոչատ աղվես,Ծիտը։

2. Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և վերնագրի՛ր։

ԲՌՆՈՂՆԵՐ

3-ՄԱՍ

Մուկն ու ձուն

Մուկն ու ձուն

Ստեփան Զորյան

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպեսմի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:

Հարցեր և առաջադրանքներ

Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն:

Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի:

3. Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:

Մի տարեկ ինձ ,ես ձեզ չեմ գողանամ պանիր։

4. Իսկ մկներն ի՞նչ էին ասում:

Դու մեկա մեզ պանիր ես գտնելու

5. Ինչպե՞ս է կոչվում.

բառերի մառանը -այբերանրան

գրքերի մառանը -գրադարան

նկարների մառանը -նկարչություն

6. Շարունակի՛ր. Մկների երկիրը կոչվում է Մկստան:

Վախկոտների երկիրը կոչվում է ….վախկստան

Կաղամբների երկիրը կոչվում է …. կաղանստաբ

Ծիծաղների երկիրը կոչվում է ….ծիծաղնստան

7. Նախադասությունները համառոտի՛ր՝ թողնելով միայն ի՞նչը, ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը:

Ձուն ընկավ պատի անցքի մեջ:

Ձուն ընկավ։

Ձուն բռնող մուկը թեքվեց կողքի:

Մուկը թեքվեց։

Մուկը փոքրիկ թաթիկներով ձուն գրկեց:

Մուկը գրկեց։

Bob’s Family

  1. Read the text. Bob’s Family

Hello! I am Ben. I am Bob’s friend. I am a pupil. I have a large family. I have a mother and a father. My mother’s name is Mary. My father’s name is David. My mother is a teacher and my father is a doctor. I have a sister and a brother. My sister’s name is Susan. She is a pupil. My brother’s name is Jim. He is an actor. I have a grandmother and a grandfather. They are not young. They are old.

2. Use am, is , are .

Jim and Ann … are . my brother and sister. We… are .. in the yard. You … are Betty’s mother. My mother and father … are … in the car. Susan … is . Jim’s sister. You.. are … Tom’s father. This …is. not my dog. He …is.. our dog. I ..am…. a pupil. Our family …is. large. I…am.. Bob’s brother.

3. Make up sentences.

  1. am, Bon, I.

I am Bob .

2is, name, Bob, my.

My name is Bob.

3my, is, this, family.

This is my family.

4large, not, is, it.

It is not large

5my, is,this, father.

This is my father.

6name, john, his, is.

His name is John.

7is, mother, this, my.

This is my mother.

8name, is, Mary, her.

Her name is Mary.

9this, my, is, sister.

This is my sister.

10name, her, Ann, is.

Her name is Ann.

11has, a, cat, she.

She has a cat.

Van’s Family

Hello! I am Gayane. I am Van’s friend. I am a pupil. I have not large family. I have a mother and a father. My mother’s name is Elen. My father’s name is Karen. I have a brother. My brother’s name is Areg. I have a grandmother and a grandfather. They are old.

Հայկական լավաշի մասին

Լավաշը հայկական ավանդական հաց է, որը թխում են թոնիրում։  Այն անալի սպիտակ հաց է, որը պատրաստվում է ցորենի ալյուրից։Հայաստանում լավաշ հացը հայտնի էր դեռ ավելի քան երեք հազար տարի առաջ:Լավաշը հայկական ավանդական հաց է, որը թխում են թոնիրում։Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է հնագույն գետնափոր թոնիր:Լավաշն իսկական հայկական հաց է, այն թխում էին միմիայն կանայք:Թխում են թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև փոսում, որը կոչվում է թոնիր:

Գայլն ու կատուն

Գայլն ու կատուն

Հեղինակ՝ Աթաբեկ Խնկոյան

Գայլն անտառից
Փախավ գեղը.
— Նեղն եմ, նեղը,
Ասավ կատվին,
Ասլան բալա,
Քո հոր պատվին
Մի ճար արա:
Մի տես հլա,
Որսորդ ու շուն,
Թազի, թուլա
Միսս են կրծում,
Ինձ հալածում:
Ա՛յ կտրվի
Դրանց հոտը,
Մի մարդ ցույց տուր
Պահվեմ մոտը:
— Ա՛յ ցեղակից, — գոչեց կատուն,
Գնա մտիր Մարոյենց տուն.
Նա չափազանց բարի կին է:
— Ես էլ գիտեմ, որ անգին է,
Բայց որ նրա հորթն եմ կերել…
— Բկիդ կանգներ, լավ չես արել:
Ա՛յ Դավթի մոտ կուզե՞ս կանչեմ:
— Նրանցից էլ ես կամաչեմ,
Հենց ամառը
Կերա Դավթի փոքրիկ գառը…
— Ո՞ւմ ասեմ էլ…
Հա, մեր Զաքին:
— Էս գարնանն էլ
Նրա մաքին…
— Ո՞վ մնաց էլ,
Հա՜, երեցը:
— Էս աշնանն էլ
Նրա էծը…
— Ա՛յ, դու ուտես
Չոռի մեծը:
Քանի՞սն եղավ
Հի՜նգը… վե՜ցը…
Ա՛յ անամոթ,
Ի՞նչ երեսով
Դու գյուղ մտար,
Ի՞նչ է, ուրիշ
Տեղ չգտա՞ր:
Գյուղն հիմա՞ր է,
Որ թշնամուն
Պատսպարե:
Ով ինչ բրթի,
Էն կխրթի:

նեղն եմ — նեղության մեջ եմ
ասլան բալա— առյուծի ձագ
ճար — հնար, միջոց, օգնություն
թազի — շուն
թուլա — շան ձագ
երեց — ավագ քահանա, մեծավոր
պահվել — թաքնվել
չոռ — ցավ, հիվանդություն
խրթել — ուտել, խժռել
մաքի — ոչխար
պատսպարե — մնալու, ապրելու, թաքնվելու տեղ տա

Ի՞նչ է նշանակում.

նեղն եմ -նեղության մեջ լինել

միսս են կրծում-վնասել,հետապնդել

կտրվի դրանց հոտը-վերանալ

ի՞նչ երեսով գյուղ մտար-ամոթ չունենալ

Կարո՞ղ ես թվարկել գայլի կերած կենդանիներին:

հորթ , գառ ,մաքի, էծ։

Այնպես պատմիր այս գայլի մասին, որ որևէ մեկը նրան տուն թողնի:

Կատուն ասաց-Ինձ շան ձեռքից է փրկել ։

Урок Дружбы

Михаил Пляцковский

Жили два воробья: Чик и Чирик. Однажды Чику пришла посылка от бабушки.

Целый ящик пшена. Но Чик об этом ни словечка не сказал своему приятелю.

«Если я пше

но раздавать буду, то себе ничего не останется», – подумал он. Так и склевал все зернышки один. А когда ящик

выбрасывал, то несколько зернышек все же просыпалось на землю.

Нашел эти зернышки Чирик, собрал в пакетик аккуратно и полетел к своему приятелю Чику.

– Здравствуй, Чик! Я сегодня нашел десять

зернышек пшена. Давай их поровну разделим и склюем.

– Не надо… Зачем?.. – стал отмахиваться крылышками Чик. – Ты нашел – ты и ешь!

– Но мы же с тобой друзья, – сказал Чирик. – А друзья все должны делить пополам. Разве не так?

– Ты, наверно, прав, – ответил Чик. Ему стало очень стыдно. Ведь он сам склевал целый ящик пшена и не поделился с другом, не дал ему ни одного зернышка. А сейчас отказаться от подарка приятеля – это значит обидеть его. Взял Чик пять зернышек и сказал:

– Спасибо тебе, Чирик! И за зернышки, и за урок… дружбы…

  • Как повел себя Чик, когда ему пришла посылка? Чик вел себя некрасиво и неправильно.
  • Какими словами можно описать характер Чика? жадность,эгоизм.
  • Какой эпизод показал истинное отношение воробьев друг к другу?

. Ведь он сам склевал целый ящик пшена и не поделился с другом, не дал ему ни одного зернышка. А сейчас отказаться от подарка приятеля – это значит обидеть его. Взял Чик пять зернышек и сказал:

– Спасибо тебе, Чирик! И за зернышки, и за урок… дружбы…

  • Кто поступил как настоящий друг? Чирик
  • Смог ли Чик исправить свои ошибки? Да

Բադեր

Բադեր

Բադերը ջրլող թռչուններ են: Հայտնի են 147 տեսակի բադեր, իսկ Հայաստանում կան 29 տեսակի բադեր՝ լայնակտուց բադ, կարմիր բադ, կռնչան բադ, մեծ սղոցակտուց բադ, մոխրագույն բադ, սպիտակագլուխ բադ, խայտաբադ, կարապներ, սուզաբադեր, տուրպաններ: Բադերը փոքրամարմին են, մինչև 5 կգ կարող են կշռել: Պարանոցը և ոտքերը կարճ են: Ոտքերը ծածկված են թեփուկներով: Բադերը մեծ մասամբ լողում են մաքուր ջրերում, իսկ ձագ հանելու ժամանակ դուրս են գալիս ցամաք: Բադերի տարբեր տեսակներ ունեն տարբեր գունավորում՝ մոխրագույն, խայտաբղետ, սպիտակ, կապույտ, սև և այլն: 27 Բադերը բնադրում են գետնին, խոտերի մեջ, իսկ որոշ տեսակներ՝ ծառերի փչակներում, թփերի վրա: Դնում են 5-12 ձու, թուխս են նստում գարնան վերջին և ամռան սկզբին: Բադերն ամենակեր են, սնվում են բույսերով, միջատներով, թրթուրներով, խխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով: Հազվադեպ են սուզվում, գերադասում են լայն կտուցով հասնել հատակին՝ ջրից դուրս թողնելով ոչը: Ընտանի բադերը սերում են վայրի՝ կռնչան բադից, որը մտնում է իսկական կամ ազնիվ բադերի խմբի մեջ: Ընտանի բադերն ունեն համեղ միս, փափուկ աղվամազ և ամուր փետուրներ: Նրանց կերակրում են ուտելիքի մնացորդներով, եփած կարտոֆիլով, ծլած հացահատիկով: Նրանք արագ են մեծանում և 70 օրվա ընթացքում հասնում են մինչև 3-4 կգ-ի:

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

թուխս – Թռչունների՝ ձվերի վրա նստելու և ձագ հանելու վիճակը:

անողնաշարավոր – Ողնաշար չունեցող, ոչ ողնաշարավոր:

on, In, under, by.

ՈՒսումնական նախագիծ՝ In, on, under, by.

1. There’s a car ___ under _______ the chair.2. There are books ___on______ the bookshelf.
3. There’s a computer__on_____  the table.4. There’s a book ___in_________ the drawer. 
5. There’s a ball____on____  the chair.6. There’s a toy ____ under _________ the wardrobe.
7. There’s a teddy bear __in______ the drawer.8. There’s skateboard  ____ under _________the bed.
  1. There’s a cat on the sofa.
  2. There’s a girl under the tree.
  3. There’s Bob in the bed.
  4. There’s car by the house.

Read the text.

It is a sunny day. There are a lot of people at the zoo. Mike and
Jane are at the zoo, too. They are with their mother and father.
They are watching the animals. The lion is sleeping, the monkey
is eating a banana, the bears are playing, the kangaroo is
jumping. They are very funny. Mike and Jane like animals. They
go to the zoo at weekends.

Write out the new words and make up sentences.

Լրացուցիչ առաջադրանք

Fill in on, at, in.

  1. Ted and Jane play …in… the carpet.
  2. John’s mother works …at… school.
  3. Pupils sit …in… the benches and chat after classes.
  4. Mary is good …at… English.
  5. Children play outdoors …on… summer.

«Ճանճը»

Ա. Խնկոյան

«Ճանճը»

Խոնարհ ու հեզ
Մի հոգնած եզ,
Արորն ուսին,
Ճանճը պոզին
Մի իրիկուն
Գալիս էր տուն:

Մին էլ ճամփին
Մի ուրիշ ճանճ
Հենց նստածին
Ասաց. – Տո՛, մա՛նչ,
Էս եզան հետ
Որտեղի՞ց էդ:

Քիթը տնկած
Ճանճը ասաց.
— Մենք որտեղի՞ց.
Վարում էինք,
Վարատեղից:

  1. Շարունակիր  բլոգում պատմել առակը ։

Մի հոգնած եզ վարատեղից տուն էր գալիս: Պոզին մի ճանճ էր նստած։

Ճանճը որ թռավ ,ընկավ եզը ասաց ․

-Ինչու՞ ես ընկնում, դու հոգնաց չես։Ճանճը պատասխանու է։

-Այ եզ, ես ոնց հոգնաց չլինեմ , շատ հոգնած եմ։

ԻՄ ՍԵԲԱՍՏԱՑԻ ՈՒՍՈՒՉԻՑԸ

Բարև, ես Գայանեն եմ։ Ես այսօր կպատմեմ իմ ուսուչուհու մասին։ ԻՄ ուսուցչուհու անունը ընկեր Մանե է։Ընկեր Մանեն բարձրահասակ է ու շատ բարի։Երբեմն նա նախատում է մեզ ,բայց մեր ընկեր Մանեն մեզ շատ է սիրում։